00:00:00

Արին գյուղում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 4000 հակ անասնակեր

22:52, 11 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Արին գյուղում բռնկված հրդեհի մարմանը հոկտեմբերի 11-ին ներգրավվել է մեկ տրակտոր և երկու ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։26-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել է 4000, ծխացել՝ ևս 4000 հակ անասնակեր, ջերմահարվել են պտղատու ծառեր․ կանխվել է հրդեհի տարածումը կից անասնագոմ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 22։30-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի անասնագոմին կից պահեստավորած անասնակերը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ տրակտոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր