00:00:00

Աշտարակ-Օշական ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

10:59, 11 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 00:47-ին: Ավտոմեքենան այրվել է։ Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր