00:00:00

Կուրցը հայտարարել է Ավստրիայի կանցլերի պաշտոնից հեռանալու մասին

23:24, 09 հոկտեմբեր 2021

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շաբաթ օրը հայտարարել է, որ իր դեմ կաշառակերությանը նպաստելու եւ վստահությունը չարաշահելու կասկածանքով շարունակվող հետաքննության պատճառով որոշել է հեռանալ պաշտոնից, հայտնում է ՏԱՍՍ -ը: Նա հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին առաջարկել է եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին կառավարության ղեկավարի պաշտոնակատար նշանակել: Կուրցն ինքը կմնա Ավստրիական ժողովրդական պահպանողական կուսակցության առաջնորդը եւ կզբաղեցնի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) անդամի տեղը: Համապատասխան հայտարարությունը նա արել է հատուկ հրավիրված ասուլիսում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր