00:00:00

Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է. Արցախի ԱԺ հայտարարությունը

22:00, 09 հոկտեմբեր 2021

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որով  նա փորձում է  չեզոքացնել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը։ Այս մասին ասվում է Արցախի ԱԺ տարածած հայտարարության մեջ: «Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։ Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։ Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երևան, Բաքու, այդ թվում նաև՝ Ստեփանակերտ։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որով  նա փորձում է  չեզոքացնել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը։ Նման սադրիչ գործողությունները պետք է անհանգստացնի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համապատասխան մեխանիզմներ մշակել՝ ագրեսիայի հեղինակներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու հրադադարի հետագա խախտումները  կանխելու ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր