00:00:00

«Մարտահրավերին դիմակայելու մեկ ճանապարհ կա». Ռոմանոս Պետրոսյանը հորդորում է պատվաստվել

21:04, 09 հոկտեմբեր 2021

Շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Հարգելի՛ հայրենակիցներ, աշխարհով մեկ տարածված COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է՝ ուղղված մեր քաղաքացիական գիտակցությանն ու հանրային կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումին: Եվ այդ մարտահրավերին դիմակայելու միայն մեկ ճանապարհ կա՝ քաղաքացիական գիտակցության բարձր աստիճանի դրսևորում ու յուրաքանչյուր մակարդակում հանրային պատշաճ վերահսկողության սահմանում: Ես համոզված եմ, որ միմիայն կողքինի առողջության ու կյանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ու հարգանքի դրսևորման միջոցով, մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ այս պայքարից: Առանձնահատուկ հորդորում եմ միանալ համավարակի դեմ միասնական պայքարին, խստորեն պահպանել սահմանված հակահամաճարակային նորմերը և պատվաստվել՝ կանխելով վարակի տարածումը: Պատվաստվե՛ք, եղե՛ք առողջ, մի՛ վտանգեք ձեր և ձեր հարազատների կյանքը։ #պատվաստվիրՈւպաշտպանվիր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր