00:00:00

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 30-ամյա տղամարդը վիրավորում է ստացել

19:26, 09 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Չինարի գյուղի «Չափաղրի» հանդամասում ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է տուժել, ում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության փրկարարներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել զինվորական հոսպիտալ: Կայքի տեղեկություններով՝ վիրավորում ստացած քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ, 30-ամյա Նվեր Մակարյանն է

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր