00:00:00

Արցախի ոստիկանությունը հրապարակել է Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից զոհված քաղաքացու անունը

20:02, 09 հոկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից Մարտակերտում քաղաքացիական անձի զոհվելու դեպքի վերաբերյալ: Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացել է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): Տեղում աշխատում են իրավապահ մարմինները: Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր