00:00:00

Հնդկաստանի ԱԳ նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան

17:28, 09 հոկտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը: Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած պատմության մեջ առաջին այցը: Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները: Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր