00:00:00

Ոչ մի հրեշտակ չէր կարող փրկել Ն. Փաշինյանին. Դա կարողացավ անել Ռ. Քոչարյանը

19:02, 09 հոկտեմբեր 2021

ՀԱԿ անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի հրեշտակ չէր կարող փրկել Ն. Փաշինյանին իր վարած խայտառակ քաղաքականության հետեւանք պատերազմից ու դրա բերած արհավիրքներից հետո։ Ոչ միայն փրկել՝ դեռ նորից իշխանություն պարգեւել։ Դա կարողացավ անել Ռ. Քոչարյանը։ Ոչ մի հրաշագործ չէր կարող տասը տարի քաղաքական կոմայի մեջ գտնվող Ռ. Քոչարյանին վերակենդանացնել։ Ոչ միայն վերակենդանացնել, այլ նաեւ խորհրդարան բերել որպես երկրորդ քաղաքական ուժ։ Դա կարողացավ անել Ն. Փաշինյանը։ Սրանք հիմա արդեն տարածված պատկերացումներ են։ Անհնար է մտածել, որ սա պատահականությունների արդյունք է, այլ ոչ թե ԳՈՐԾԱՐՔ, մի գործարք՝ որը կարողացավ երկուստեք այդչափ շահեկան ու կենսական լինել՝ համատարած խաբելով ու մոլորեցնելով մի ամբողջ ժողովրդի»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր