00:00:00

Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 185 մարդ

19:56, 08 հոկտեմբեր 2021

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 185 մարդ, այսպիսով մահերի թիվը հասել է 122 հազար 197-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 24 ժամում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսից 9897 նոր դեպք, որից 1424-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 5 մլն 683 հազար 980 դեպքից 5 մլն 186 հազար 96-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 5451 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Իրանում կորոնավիրուսի առաջին չափաբաժինն արդեն ստացել է 49 մլն 953 հազար 106 քաղաքացի, իսկ երկու չափաբաժիններն էլ՝ 18 մլն 230 հազար 64 անձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր