00:00:00

Բրիտանիան դյուրացրել է դեպի Հայաստան ուղևորությունների կարգը

19:02, 08 հոկտեմբեր 2021

Բրիտանիան դյուրացրել է դեպի 32 երկիր, այդ թվում Հայաստան ուղևորությունների կարգը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ ներկայացնելով երկրի ԱԳՆ-ի հրապարակած երկրների ցանկը: Բրիտանիայի ԱԳՆ-ն այլևս չի հորդորի զերծ մնալ այդ 32 երկիր այցելություններից: Փոփոխության արդյունքում 32 երկիր, այդ թվում Հայաստան այցելելու համար ճանապարհորդական ապահովագրություն ստանալը կդյուրացվի: Ինչպես այդ ցանկի մնացած երկրները, այդպես էլ Հայաստանը Բրիտանիայի կարմիր ցուցակում չէր, բայց բրիտանական ԱԳՆ-ն Covid-19-ի պատճառով խորհուրդ չէր տալիս այդ ուղղություններով ճանապարհորդություններ պլանավորել: Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքականության այդ վերջին փոփոխությունը կապված է շատ երկրներում հանրային առողջության բարելավման և պատվաստանյութի տարածման արդյունքում բրիտանացիների համար ռիսկի նվազման հետ: Նշվում է, որ ցանկի երկրներ ճանապարհորդությունների խուսափելու խորհուրդը կիրառելի կլինի բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, տեղի առողջապահական համակարգը գերհագեցած լինի: Բացի Հայաստանից 32 երկրների ցանկում են, օրինակ, Բելառուսը, Ղազախստանը, Կոսովոն, Մալայզիան: Բրիտանիայի ԱԳՆ-ն կշարունակի հորդորել զերծ մնալ կարմիր գոտու երկրներ ճանապարհորդություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր