00:00:00

ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ՔԿ ծառայողի օրվա առթիվ

18:17, 08 հոկտեմբեր 2021

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Քյարամյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: ՀՀ քննչական կոմիտեի դերը մեծ է մեր պետության իրավական համակարգի կերտման դժվարին ճանապարհին: Քննիչները, ապացուցելով գործին և հայրենիքին իրենց նվիրվածությունը, մեծածավալ և բարդ աշխատանք են կատարում՝ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով պատասխանատվության անխուսափելիության հանրաճանաչ սկզբունքի իրականացումը: Համոզված եմ, որ աշխատանքների կազմակերպման նոր մոտեցումներն ու սկզբունքայնությունը, մասնագիտական պատվախնդրությունը կնպաստեն առավել արդյունավետորեն լուծելու արդիականացման ճանապարհով ընթացող ոլորտի առջև դրված բոլոր բարդ ու դժվարին խնդիրները: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի ողջ անձնակազմին մաղթում եմ ընտանեկան երջանկություն, առողջություն և անսասան հավատ մեր պետության առջև դրված նպատակների իրականացման համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր