00:00:00

Նախաչվերթային ստուգման ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր. Որոշվել է չեղարկել չվերթը. «Արմենիա» ավիաընկերություն

16:37, 08 հոկտեմբեր 2021

Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու է չեղարկվել Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի ուղևորներ և գործընկերներ, այսօր 08:20 ծրագրավորված Երևան-Շերեմետովո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանեմ, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով: Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր: 110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է Արմենիա ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով: 86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս: 15 ուղևոր վերադարձվել է ավիատոմսի գումարը 29 ուղևորների հետ մեր աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը: Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում է ավիաընկերությունը: Այլ շահարկումները այս թեմայով տեղին չեն: Մաղթում եմ բոլորիդ անվտանգ թռիչքներ և փափուկ վայրէջքներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր