00:00:00

«Ես ուզում եմ վերադարձնել Արարատն ու Կարսը, վերադարձնել Ռուսաստանին, ում և պատկանում էին». Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությանը

21:11, 07 հոկտեմբեր 2021

Ռուսական «Սպուտնիկ» և «Ռուսաստանն այսօր» գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոյանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Արարատն ու Կարսը պետք է վերադարձվեն Ռուսաստանին: Այս մասին նա ասել է «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում՝ պատասխանելով Վլադիմիր Ժիրինովսկուն առ այն, որ «խիստ կառավարման պարագայում, ինչպես Ցարական Ռուսաստանի օրոք էր, հայերը հետ կստանան Արարատն ու Կարսը»: «Ես, իհարկե, ուզում եմ վերադարձնել Արարատն ու Կարսը, վերադարձնել Ռուսաստանին, ում և պատկանում էին մինչև Կարսի խայտառակ պայմանագիրը», - ասել է Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր