00:00:00

Արագածոտնի մարզում 15 տոննա բանան տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. կա վիրավոր

20:29, 07 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած  Scania մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի  20-րդ կ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է: Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Զուգլիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր