00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Միրզոյան-Բայրամով հանդիպման հնարավորությունը

23:11, 07 հոկտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև նոր հանդիպումը։  «Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ երկու պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը»,-ասել է նա: Աբդուլլաևաի խոսքով՝  ներկա փուլում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեք պետությունների ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունների իրականացմանը: «Հայտնի է, որ այս առումով կան մի շարք բաց հարցեր: Մենք կարծում ենք, որ հաղորդակցության բացումը, սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են ամուր հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ մեր կառուցողական առաջընթացի համար»,-եզրափակել է նա։ personanews.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր