00:00:00

Դավիթ Տոնոյանին եւ Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

16:55, 07 հոկտեմբեր 2021

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ NEWS.am-ի հետ զրույցում նրանց պաշտպանները հայտնեցին, որ բողոքներն արդեն մուտք են արվել դատարան, սակայն դեռ մակագրված չեն։ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից ավելի քան 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տեղեկությունների՝ Դավիթ Տոնոյանը հրաժարվել է նաեւ ցուցմունք տալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր