00:00:00

ԱԱ․ Արման Անդրեասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

00:54, 06 հոկտեմբեր 2021 Սպորտ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը չկարողացավ նվաճել բրոնզե մեդալ։ Նա գոտեմարտեց ռուսաստանցի Եվգենի Ժերբաեւի հետ եւ պարտություն կրեց 0։6 հաշվով։ Հիշեցնենք, որ 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 2:11 հաշվով պարտվել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատալիեւին, որը դուրս է եկել եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում Արման Անդրեասյանը 10։0 հաշվով հաղթել էր Շրի Լանկայի ներկայացուցիչ Կարունա Պելիին, երկրորդում 6։5 հաշվով պարտության էր մատնել իրանցի Էրֆան Մոհամադ Էլահին։ Օսլոյում Հայաստանի 4 ներկայացուցիչներից բրոնզե մեդալ էր նվաճել Արսեն Հարությունյանը (61 կգ):  Վազգեն Թեւանյանը (65 կգ), երկու հաղթանակ տանելուց հետո (8:0, 5:1) քառորդ եզրափակիչում նկատողություններով 1:2 հաշվով պարտվել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Տումուր Օչիրին, որն էլ իր հերթին պարտվել էր կիսաեզրափակիչում եւ Թեւանյանին զրկել բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտել էր Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր (2019, 2021), Մ23 Եվրոպայի չեմպիոն, վրացի Նիկա Կենտչաձեի հետ եւ պարտություն կրել 0:10 հաշվով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր