00:00:00

Առաջիկա ժամերի ընթացքում Միխայիլ Սահակաշվիլիին նոր մեղադրանք կառաջադրվի

20:33, 02 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Առաջիկա ժամերի ընթացքում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանք կառաջադրվի, հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը: Սահակաշվիլին ուրբաթ օրը ձերբակալվել էր Թբիլիսիում, նա գտնվում է Ռուսթավի քաղաքի քրեակատարողական հիմնարկում: «Առաջիկա ժամերի ընթացքում նախկին նախագահին նոր մեղադրանքներ կառաջադրվեն, այս անգամ գործը վերաբերում է Վրաստանի պետական սահմանի անօրինական հատմանը»,- հայտնում է հեռուստաընկերությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ Թբիլիսիում այն վայրում, որտեղ նախորդ օրը բերման էր ենթարկվել նախկին նախագահը, քննչական միջոցառումները շարունակվում են, այնտեղ աշխատում են իրավապահները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր