00:00:00

Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել

17:19, 02 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ձերբակալվել էր հայրենիք վերադառնալուց հետո, քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է «dw.com»-ը՝ հղում կատարելով Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիային: Լոմջարիան հայտնել է, որ նախօրեին տեսակցել է վերջինիս՝ Ռուստավի քաղաքում գտնվող քրեակատարողական հիմնարկում: Նա պատմել, որ երբ ներս է մտել, Սահակաշվիլին բժշկի մոտ բուժզննում անցնելիս է եղել: «Հետո մեզ հնարավորություն տրվեց զրուցել խցում: Նրա դեմ ուժ չի կիրառվել, վերաբերմունքը բավարար էր, նա բժշկական օգնության կարիք չունի: Սաակաշվիլին ասաց, որ հացադուլ է հայտարարում»,- նշել է օմբուդսմենը: Ինչ վերաբերում է մեղադրանքին, օմբուսդսմենը տեղեկացրել է, որ Սաակաշվիլին իրեն առաջադրված մեղադրանքները համարում է քաղաքական դրդապատճառներով, իսկ իրեն՝ քաղաքական բանտարկյալ: Լոմջարիան տեղեկացրել է, որ Սաակաշվիլին, որպես Ուկրաինայի քաղաքացի, հանդիպում է ցանկանում Ուկրաինայի հյուպատոսության ներկայացուցիչների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր