00:00:00

«Միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար հնարավորություններ կստեղծի. Էրդողան

23:49, 01 հոկտեմբեր 2021 Աշխարհ

ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից Թուրքիա վերադարձի ճանապարհին պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի կարևոր հարցերին: Թուրքիայի նախագահը խոսել է նաև Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերի, մասնավորապես այսպես կոչված «միջանցքի» մասին: Պատասխանելով այս թեմայի շուրջ լրագրողներից մեկի հարցին՝ Էրդողանը նշել է, որ «միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար կարևոր հնարավորություններ կստեղծի:
«Այստեղ անցկացվելիք մայրուղին և երկաթուղին ամբողջ տարածաշրջանի երկրներին առևտրային և տնտեսական հնարավորություններ կտա: Ադրբեջանն այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է իրականացնում»,-ասել է Էրդողանը: Նա նորից կրկնել է իր այն պնդումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը ևս կողմ է «6-յակ հարթակ» ստեղծելու իր առաջարկին:
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր