00:00:00

Սաակաշվիլին ձերբակալված է. Վրաստանի վարչապետ. aliq.ge

20:59, 01 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քիչ առաջ հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։ «Ուզում եմ հանրությանը տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Մեր իրավապահներն ամենաբարձր մակարդակով իրականացրին հետախուզության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը», — ասել է վարչապետը: Հիշեցնենք, դեռևս անհայտ է, թե ինչպես է Սաակաշվիլին հայտնվել Վրաստանում: Վաղ առավոտից նա ֆեյսբուքյան իր էջում գրառումներ էր անում, տեսանյութեր հրապարակում՝ նշելով, որ գտնվում է Բաթումիում։ Մինչ բուռն քննարկումներ էին երկրում, թե արդյոք իրականությանը համապատասխանում են նրա հայտարարություններն ու տեսանյութերը, ՆԳՆ-ը հերքեց լուրը, թե Սաակաշվիլին Վրաստանում է՝ նշելով, որ Սաակաշվիլին Վրաստանի սահմանը չի հատել, իրականում չի լքել նաև Ուկրաինան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր