00:00:00

Ճապոնիայի արքայադուստր Մակոն վերջապես կամուսնանա տարաձայնություններից եւ սկանդալից հետո

19:40, 01 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Երկար տարաձայնություններից հետո ճապոնական արքայադուստր Մակոն այս ամիս կամուսնանա, սակայն նա կհրաժարվի ավանդական ծեսերից եւ այն գումարից, որը վճարվում է հասարակ մարդկանց հետ ամուսնացող թագավորական ընտանիքի անդամներին, հաղորդում է AFP-ն: Imperial Household Agency-ն հայտնել է, որ արքայադուստր Մակոն` կայսր Նարուհիտոյի զարմուհին, հոկտեմբերի 26-ին կամուսնանա Կեյ Կոմուրոյի հետ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:   Հաղորդվում էր, որ 29-ամյա արքայադուստրը տառապում էր հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ` իր ամուսնության մասին լրատվամիջոցների լուսաբանման պատճառով: Ճապոնական կայսրության իրավահաջորդության կանոնների համաձայն` Մակոն հարսանիքից հետո կկորցնի իր տիտղոսը: Նրա փեսացուն մանրազնին ստուգման է ենթարկվում այն պնդումների կապակցությամբ, որ իր մայրը գումար է վերցրել եւ չի վերադարձել: Զույգը հետաձգել էր հարսանիքը, եւ Կոմուրոն տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ` իրավաբանական դպրոց հաճախելու համար, ինչը շատերը որպես բացասական ուշադրությունը թուլացնելու փորձ էին որակել: Գահաժառանգ արքայազն Աքիշինոն անցյալ տարի ասել էր, որ կողմ է իր դստեր ամուսնությանը, սակայն նա պետք է հասնի հասարակության «ըմբռնմանը»: Սակայն զույգը, կարծես, որոշել է, որ բավական երկար է սպասել է, եւ այժմ սպասվում է, որ հարսանիքից հետո կտեղափոխվի Նյու Յորք: Կոմուրոն այս շաբաթվա սկզբին վերադարձել էր Ճապոնիա: Մակոն թագավորական ընտանիքի առաջին անդամը կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ով հրաժարվել է ավանդական ամուսնության արարողություններից եւ մինչեւ 1.3 միլիոն դոլար վճարից: Մակոն 15-ամյա արքայազն Հիսահիտոյի քույրն է, ով ներկայումս միակ օրինական գահաժառանգն է, իր հորից բացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր