00:00:00

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստան է վերադարձել

10:59, 01 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Վրաստանի տարածքում։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում։
«Բարի լույս Վրաստան։ Ութ տարի անց` արդեն Վրաստանից»,- գրել է նա:
Նախկին նախագահը նաև տեսանյութ է հրապարակել, որում երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել իր «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր