00:00:00

Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

23:59, 30 սեպտեմբեր 2021 Աշխարհ

1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է РИА Новости-ն:
Նրան մեղավոր են ճանաչել 2012 թ. նախագահական ընտրություններին նախընտրական քարոզարշավի ժամանակ ապօրինություններ գործելու համար:
Դատարանը եզրահանգել է, որ Սարկոզին շարունակել է նախընտրական հանրահավաքները՝ չնայած օրենքով սահմանված սահմանաչափերի գերազանցմանը: Ընտրաշավի համար ծախսվել էր ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվրոյի փոխարեն: Սարկոզին կենթարկվի տնային կալանքի՝ պատիժը կրելով էլեկտրոնային ապարանջանով: Ֆրանսիայի նախկին նախագահի փաստաբան Թիերի Էրզոգը հայտարարել է, որ Սարկոզին կբողոքարկի պատիժը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր