00:00:00

ԱՊՀ երկրները քննարկել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը

23:19, 30 սեպտեմբեր 2021 Աշխարհ

ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները հինգշաբթի Մոսկվայում կայացած միջազգային տեղեկատվական անվտանգությանը նվիրված միջգերատեսչական խորհրդակցության ժամանակ քննարկել են Համագործակցության տարածքում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները: «Խորհրդակցությունների ընթացքում դիտարկվել է ԱՊՀ անդամ երկրների՝ գլոբալ և տարածաշրջանային հարթակներում տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է խորհրդակցության մասնակիցները քննարկել են մինչև 2030 թվականը համագործակցության հեռանկարները: Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի (որպես դիտորդ), Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը պայմանավորվել են ԱՊՀ հաջորդ խորհդակցությունը տեղեկատվական անվտանգության հարցով անցկացնել 2022 թվականին Մինսկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր