00:00:00

Հայտնի է՝ երբ կլինեն ՄԱԿ-ի դատարանի լսումները Հայաստան VS Ադրբեջան գործով

22:59, 30 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 14-15-ը լսումները կվերաբերեն Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջանկյալ միջոցների ներդրման պահանջին, իսկ հոկտեմբերի 18-19-ը՝ Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին»–, նշվում է հաղորդագրության մեջ:
Համավարակի հետ կապված՝ հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով: Որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, իսկ մյուսները կմիանան տեսակապի միջոցով: Կողմերի ներկայացուցիչները նույնպես կկարողանան լսումներին մասնակցել անձամբ կամ տեսաուղերձով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին
Հայաստանը սեպտեմբերի 16 -ին ՄԱԿ -ի Միջազգային դատարանում դատական գործընթացներ է սկսել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Հայցը պարունակում է ռասայական խտրականության մեղադրանքներ Ադրբեջանի դեմ, որը շարունակվել է տասնամյակներ շարունակ և վառ արտահայտվել է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել սեպտեմբերի 24 -ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր