00:00:00

Իրանի ԱԳ նախարարը դժգոհել է իրանցի վարորդների նկատմամբ ադրբեջանցիների վերաբերմունքից

20:42, 30 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրերի պատճենները ստանալով` Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլախիանը դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների` իրանցի վարորդների նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի և երկու վարորդների ձերբակալության առթիվ: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Իրանը չի հանդուրժի «սիոնիստական ռեժիմի» ներկայությունն ու գործողությունները` ուղղված իր ազգային անվտանգության դեմ, և այս ուղղությամբ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը»,- ասել է նախարարը: Դեսպանն, իր հերթին, հույս է հայտնել, որ վերջին իրադարձությունները կհարթվեն երկու երկրների պաշտոնատար անձանց միջև երկխոսությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր