00:00:00

Ադրբեջանն ու Բելառուսը Բաքվում քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

11:39, 30 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են հրթիռահրետանային զորքերի ռազմական համագործակցության հարցեր, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հրթիռահրետանային զորքերի զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել Բաքվում բելառուսական պատվիրակության հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս ոլորտում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, դրա ընդլայնման և փորձի փոխանակման վերաբերյալ: Ադրբեջան այցի շրջանակներում Բելառուսի պատվիրակությունը կայցելի հրթիռահրետանային զորքերի զորամասեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր