00:00:00

Էկվադորի բանտում ծեծկռտուքի արդյունքում մահացել է 30 բանտարկյալ

23:24, 29 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Էկվադորի նավահանգստային Գուայաքիլ քաղաքի բանտում բանդաների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով առնվազն 30 բանտարկյալ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ հինգ բանտարկյալ գլխատվել է, իսկ մյուսները՝ գնդակահարվել: Բանտարկյալները նաեւ նռնակներ են նետել, հայտնում է BBC-ն: Նահանգապետը հայտնել է, որ 400 ոստիկան է պահանջվել՝ բանտում վերահսկողության վերականգնման համար, որում թմրանյութերի միջազգային խմբավորումների հետ կապ ունեցող բանտարկյալներ են պահվում: Այս տարի Էկվադորում բանտերում բռնությունների զոհ է դարձել ավելի քան 150 մարդ: Փետրվարին տեղի ունեցած ամենաարյունալի միջադեպի ժամանակ ծեծկռտուքի ընթացքում զոհվել էր 79 բանտարկյալ: Լիտորալ քրեակատարողական գաղութը, որտեղ տեղի է ունեցել վերջին մահացու միջադեպը, համարվում է երկրի ամենավտանգավորներից մեկը: Ոստիկանության հրամանատարը հայտնել է, որ բանտարկյալները բանտի մի թեւից անցքով են անցել մյուս թեւը, որտեղ հարձակվել են հակառակորդ խմբավորման անդամների վրա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր