00:00:00

Կիպրոսի ԱԳՆ ղեկավար․ Թուրքիան ցանկանում է նոր Օսմանյան կայսրություն ստեղծել

21:37, 29 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը Թուրքիայի նախագահին մեղադրել է Միջերկրական ծովի արեւելքում եւ Մերձավոր Արեւելքում Օսմանյան կայսրություն ստեղծելու փորձերի մեջ: Նրա խոսքով, աշխարհաքաղաքականության նկատմամբ նման մոտեցումը կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանային անվտանգության վրա: Նիկոս Քրիստոդուլիդեսը մատնանշել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը ոչ միայն Կիպրոսում, այլեւ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ տարածաշրջանի արաբական այլ երկրներում: «Մենք տեսնում ենք Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմականացում,- ասել է Քրիստոդուլիդեսը Associated Press-ին տված հարցազրույցում,- եւ դա մեծ մտահոգություն է պատճառում տարածաշրջանի բոլոր երկրներին»: Քրիստոդուլիդեսը հիշել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւան երկրների հետ» քաղաքականությունը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնական գաղափարն է: ««Զրո խնդիր հարեւանների հետ»-ը ավարտվեց նրանով, որ Թուրքիան խնդիրներ ունեցավ բոլոր հարեւանների հետ»,- ասել է նա: «Չկա մի երկիր, որը խնդիրներ չունենա Թուրքիայի հետ»: «Այն, ինչ մենք տեսնում ենք Թուրքիայում, տարածաշրջանում Օսմանյան կայսրության նոր քաղաքականության խթանման փորձ է»,- ասել է կիպրացի նախարարը: «Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանային հեգեմոնիա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր