00:00:00

«Մենք բոլորս համակարծիք ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա». Վրաստանի ԱԳ նախարարը Բաքվում հայտարարություն է արել

21:55, 29 սեպտեմբեր 2021 Աշխարհ

«Մենք բոլորս համակարծիք ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա: Հետևաբար, մեր նախաձեռնությունը մեծ հավանությամբ է ընդունվում»,- ասել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին՝ Ադրբեջան-Վրաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո, հաղորդում է ԱՊԱ-ն: Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը (ԵՄ) ակտիվորեն աջակցում են «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությանը», որը հայտարարել է Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում: Զալկալիանին ընդգծել է, որ հանձնաժողովի նիստում ստորագրվել են մի քանի հուշագրեր, որոնք կնպաստեն երկարաժամկետ խաղաղությանը և ենթակառուցվածքային կարևոր նախագծերի իրականացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր