Ըստ Euobserver-ի՝ ԵՄ ներքին շրջանառության փաստաթղթում ասվում է, որ եվրոպական մի շարք պետություններ պատրաստվում են բարձրացնել նման երկրների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկման հարցը:«Գազետա ռու»-ն հայտնում է, որ փաստաթղթով չարաշահում է համարվում ԵՄ տարածքում առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող երկրների քաղաքացիների անօրինական բնակությունը, ինչպես նաև առանց որոշակի հիմքերի ԵՄ-ում ապաստան ստանալու փորձերը, փոխանցում է Panorama.am-ը:
Եվրոպական երկրների մեծամասնությանն անհանգստացնում է Մոլդովայի քաղաքացիների կողմից բռնությունների դեպքերի աճը: Վերջիններիս կատարած խախտումների թիվը 2019 թվականի տվյալների համեմատ աճել է 429%-ով: Իսկ ուկրաինացիների հետ կապված իրավիճակն ամենից շատ անհանգստացնում է Չեխիային, որտեղ նրանք արձանագրել են Ուկրաինայի քաղաքացիների կողմից ապաստան ստանալու չհիմնավորված դիմումների թվի աճ, սակայն դիմումների աճ է նկատվում նաև վրացիների և մոլդովացիների կողմից: