Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայիսյան եռատոնը միավորում է մեր ժողովրդի տարբեր սերունդներին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած մեր հայրերին ու պապերին և նրանց հերոսական օրինակով դաստիարակված ու Արցախյան ազատամարտում նոր հաղթանակներ կերտած քաջ հայորդիներին:
«Մեր հաղթանակների ճանապարհը հեշտ չէր, և, ցավոք, մենք ունեցանք անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս անմահացան հազարավոր նվիրյալներ: Սերունդների պարտքն է՝ միշտ վառ պահել նրանց պայծառ հիշատակը, իսկ դրա լավագույն միջոցը մեր անկախ պետականության շարունակական ամրապնդումն է, պաշտպանական համակարգի հետևողական զորացումը, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացումը»,- ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ