00:00:00

Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնեց «Կրասնոդարին»

02:12, 19 սեպտեմբեր 2021 Սպորտ

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ Գրոզնիի «Ախմատի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դաշտ էր դուրս եկել կրասնոդարցիների մեկնարկային կազմում, իսկ 23-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: 41-րդ րոպեին 21-ամյա Սպերցյանի տպավորիչ անցումից ու փոխանցումից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Ռեմի Կաբելան բացեց հանդիպման հաշիվը: Քիչ անց հայ ֆուտբոլիստը մասնակցեց նաև հյուրերի երկրորդ գոլային գրոհին: Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը: Նախորդ տուրում Էդուարդ Սպերցյանը գրավել էր «Ռոստովի» դարպասը՝ խփելով առաջին գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 13 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Ախմատն» 9 միավորով 11-րդն է: Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր «Ախմատ» - «Կրասնոդար»՝ 0:2 Ռեմի Կաբելա, 41, Վլադիմիր Իլյին, 44 Հեռացում՝ Զորան Նիզիչ, 66 («Ախմատ»)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր