00:00:00

Այսպիսին է ֆուտբոլը, երբեմն անարդար․ Կապառոսը՝ Լիխտենշտեյնի հետ ոչ-ոքիի մասին

03:11, 09 սեպտեմբեր 2021 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի հետ անցկացրած ոչ-ոքիից հետո պատասխանել է լրագրողների հարցերին․ -Հայաստանի հավաքականն ամբողջ խաղի ընթացքում ուներ ակնհայտ առավելություն։ Ինչո՞ւ չկարողացանք հաղթել մինչև այս խաղը ոչ մի միավոր չվաստակած Լիխտենշտեյնին։
-Հաղթելու համար պարզապես գոլ է պետք խփել։ Նրանք մեկ անգամ հարվածեցին ու գոլ խփեցին։ Այսպիսին է ֆուտբոլը, երբեմն անարդար։
-Ունենալով այդպիսի առավելություն՝ թիմը չիրացրեց բազմաթիվ գոլայէին պահերն ու թիմը քնեց պաշտպանությունում։ Արդյոք դեպի դարպասին բարձր փոխանցումներից բացի մեր հնարամիտ թիմը ոչինչ չէր կարող առաջարկել մրցակցին։ -Մենք փորձում էինք գրոհել երկու եզրերով էլ ու փոխանցումներ կատարել, բայց դրանք էֆեկտիվ չէին։ Ինչ-որ տեղ մարզական բախտն էլ չժպտաց մեզ։ -Յուրչենկոն բավականին անվստահ է գործում արդեն երկրորդ խաղում։ Ժամանակը չէ՞ հնարավորություն տալու այլ դարպասապահների։ -Համաձայն չեմ նման ձևակերպման հետ։ Թե՛ Գերմանիայի, թե՛ Մակեդոնիայի հետ լավ խաղ ստացվեց։ -Պարոն Կապառոս, կորցրինք միավորներ մի թիմի դեմ խաղում, որի հետ պլանավորում էինք երեք միավոր վաստակել։ Ինչպե՞ս եք գնահատում մեր հնարավորությունները հաջորդ խաղերում։ Արդյոք հաջորդ խաղերը մեզ համար եզրափակի՞չ են լինելու։  -Այո յուրաքանչյուր խաղ մեզ համար այսուհետ եզրափակիչ է լինելու։ Բայց վստահ եմ , որ կարող ենք պայքարել ու լավ հանդես գալ։ armsport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր