00:00:00

Ի՞նչ է գրել գերմանական մամուլը Գերմանիա – Հայաստան խաղի մասին

16:09, 07 սեպտեմբեր 2021 Սպորտ

Գերմանական մամուլը հիացմունքով է արձագանքել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի Հայաստանի նկատմամբ տարած խոշոր հաղթանակին:   «Ազգային թիմը բացահայտ հաղթեց Հայաստանին: Այդպիսով, Գերմանիան գլխավորեց J խումբը», - գրել է DIE ZEIT-ը:   «Գերմանիան էնտուզիազմի ալիք է բարձրացնում: Ամեն ինչ սկսվեց դեռևս խաղից առաջ, երբ ստադիոնի տեսաէկրանին ցույց տվեցին մի քանի օր առաջ մահացած Գերդ Մյուլլերի խփած գոլերը: Ապա հիշեցին հավաքականի մյուս հանրահայտ Մյուլերին, Թոմասին, որը գլխարկ ստացավ ազգային թիմում 100 խաղ անցկացնելու համար: Ավելի մեծ հաճույք ստացան 18 հազար հանդիսականները, որոնք հարձակողական ֆուտբոլի ականատես դարձան», - այսպես է սկսել խաղի ռեպորտաժը Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթը:   «Ազգային թիմն առաջին գալա-համերգն է տալիս Հանսի Ֆլիկի դիրիժորությամբ: Հանսի Ֆլիկի ձեռագիրն նկատվեց արդեն երկրորդ խաղում, երբ զայրացած Գեմանիան իսկական ներկայացում մատուցեց», - գրել է Die Welt-ը:   «Տոտալ կերպարանափոխություն: Լիխտեյնշտեյնին դժվարությամբ հաղթած Հանսի Ֆլիկի թիմը կտրուկ կերպարանափոխվեց և երեք օր անց 6:0 հաշվով ջախջախեց Հայաստանին: Գնաբրին և հավաքականը սկսեցին գլխավորել իրենց խումբը», - նշել է Süddeutsche Zeitung թերթը: a1+germania 2.jpg (124 KB)      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր