«Այսքան հզոր թիմի դեմ խաղալը չի ենթադրում լրացուցիչ մոտիվացիա: Մեր մոտիվացիան պետք է լինի այն, որ մենք խաղում ենք մեր ժողովրդի ու ազգի համար ու նաև այն, որ շատ հետաքրքիր մարտահրավեր է մեր առջև՝ նաև շատ բարդ: Մեր մոտիվացիան կախված չէ մրցակցից: Այն պայմանավորված է մարտահրավերով ու խնդիրներով, որոնք մեր առաջ են»:Գերմանիա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: