00:00:00

Երբեք չեմ ցանկացել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո, բայց, ցավոք, դա լինելու է. Արոնյանը

02:05, 05 սեպտեմբեր 2021 Սպորտ

«Երբեք չեմ ցանկացել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո: Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ ինձ համար գոյություն չունի։ Ցավոք, դա լինելու է, բայց չեմ կարող ասել, որ դա լինում է իմ ցանկությամբ», - շախմատիստների և լրագրողների հետ զրույցում ասել է Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, գրում է News.am-ը: «Մեզ բոլորիս պետք է մարդկային վերաբերմունք, ուրիշ ոչինչ պետք չէ շախմատիստներիս։ Մշտապես կապի մեջ եմ երիտասարդների հետ, փորձում եմ հետեւել նրանց առաջընթացին։ Այդպես կլինի նաեւ ԱՄՆ մեկնելուց հետո», - ասել է գրոսմայստերը: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը սեպտեմբերի 6-ին տեղափոխվում է ԱՄՆ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր