00:00:00

Լևոն Արոնյանը և Մագնուս Կառլսենը ոչ-ոքի ավարտեցին բոլոր չորս պարտիաները

03:29, 03 սեպտեմբեր 2021 Սպորտ

Aimchess US Rapid առցանց անցկացվող արագ շախմատի մրցաշարում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր անցկացրեց կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը Մագնուս Կառլսենի հետ: Կայացած բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին խաղաղությամբ: Այդպիսով, մրցամարտի առաջին օրը գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 2:2: Վաղը կողմերը ևս 4 պարտիա կանցկացնեն: Կհաղթի առաջինը 2,5 միավոր վաստակող շախմատիստը: Ոչ-ոքու դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր