00:00:00

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին

14:03, 01 սեպտեմբեր 2021 Սպորտ

Առցանց անցկացվող Aimchess US Rapid արագ շախմատի մրցաշարում այսօր կայացան քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները:  Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը 3:1 հաշվով վստահ հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Մեր հայրենակիցը հաղթանակով սկսեց մրցամարտը, սակայն 2-րդ պարտիայում պարտություն կրեց: Իսկ ահա 3-րդ և 4-րդ պարտիաներում Լևոն Արոնյանը վստահ հաղթանակներ տարավ: Վաղը կկայանա երկրորդ մրցամարտը: Կիսաեզրափակիչ մտնելու համար Լևոն Արոնյանը 4 հնարավորից նվազագույնը պետք է վաստակի 2 միավոր, հակառակ դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր