00:00:00

ՀՀ ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա. Մխիթարյանը թիմին կմիանա Սկոպյեում

17:00, 30 օգոստոս 2021 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։ Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, օգոստոսի 30-ին  Հյուսիսային Մակեդոնիայում թիմին կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։ Այսպիսով, Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ» Անատոլի Այվազով - «Ուրարտու» Արսեն Բեգլարյան - «Ուրարտու» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան - «Փյունիկ» Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Հրայր Մկոյան - «Արարատ» Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան) Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան) Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան) Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան) Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա» Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա» Էրիկ Վարդանյան - «Փյունիկ» Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր