00:00:00

Կապանում շուրջ 30 տոննանոց աղացի զրահասալիկներ էին գողացել, տեղափոխել ու հողով ծածկել

16:06, 27 օգոստոս 2021 Իրավական

Օգոստոսի 26-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի երկաթի հավաքման բազայից գողություն է կատարվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 24-ի գիշերը, ևս երեք հոգու հետ, նշված բազայից կատարել են մեծ քանակությամբ երկաթյա իրերի գողություն: Պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Կապանի բնակիչ, 39-ամյա տղամարդը կոտրել է բազայի դարպասի կողպեքը, վերամբարձ կռունկի 29-ամյա վարորդը՝ 54 հատ, շուրջ 30 տոննա կշռով, 5.000.000 դրամ արժողությամբ հանքանյութի աղացի զրահասալիկներ է բարձել 41-ամյա տղամարդուն պատկանող «ԿամԱԶ» բեռնատարը, իսկ բեռնմանն օգնել է նաև 55-ամյա մի տղամարդ։ Գողոնը տեղափոխել էին Կապանի նախկին առևտրի բազայի մոտակայքը, դատարկել, իսկ հաջորդ օրը ամբարձիչի կիրառմամբ հողով ծածկել էին: Գողությանը մասնակցած բոլոր անձինք հայտնաբերվել և բերման են ենթարկվել։ Գողոնը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում: Պարզվել է նաև, որ բազայի դարպասի կողպեքը կոտրած 39-ամյա տղամարդը, նշված գողությունը կատարելուց հետո, օգոստոսի 25-ին, ժամը 01.00-ի սահմաններում, միայնակ վերադարձել է նշված բազա և գողացել 250 կգ երկաթե գնդեր ու տեղափոխել իր տան բակ: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր