00:00:00

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժել է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքը

17:52, 25 օգոստոս 2021 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։ Ըստ Վարդազարյանի՝ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել եւ նրան մեղադրանք առաջադրել՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։ Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր