00:00:00

Դարձյալ փնտրվում է Վարդան Ղուկասյանի որդին․ նոր միջադեպ է տեղի ունեցել․ Aravot.am

21:24, 19 օգոստոս 2021 Քրեական աշխարհ

Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը միջադեպ է տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու մասնակցությամբ։ Այս անգամ միջադեպը կապված է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության տեսուչներից մեկին  սպառնալու հետ։ Ըստ, ոստիկանությունում նախապատրաստված նյութերի, միջադեպին մասնակցություն է ունեցել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը նախորդ օրը՝ երեկոյան ժամը 23.00-23.15-ի սահմաններում, 3-4 տղամարդու հետ այցելել է Գյումրու Հակոբյան փողոցի տներից մեկը, թակել է տան դարպասը, ներս մտել բակ ու հրելով թոշակառու տանտիրուհուն, ասել՝ «էս տանը մի հատ «մուսր» տեսուչ կա ապրող, ով իմ վրայով բան է գրել, պիտի տեսնեմ իրեն»։ Ոստիկաններն այս միջադեպի հետքերով՝ դիմումի հիման վրա, օգոստոսի 18-ին ժամը 00.35-ին այցելել են Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տուն, որպեսզի պարզաբանումներ կատարեն։ Սակայն Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ  Ղուկասյանը, տան  2-րդ հարկի պատուհանից պատասխանել է, որ չի ցանկանում դուռը բացել, քանի որ ուշ ժամ է։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր