00:00:00

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում բարեփոխումները շարունակվում են

19:47, 07 մայիս 2018

ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է բարեփոխումները՝ ուղղված քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտին: 2017-2018 թվականներին կատարված աշխատանքները հետևյալն են՝
  1. Ծննդի և մահվան պետական գրանցման ոլորտում՝ առողջապահական էլեկտրոնային կառավարման ենթահամակարգի և «e-civil» քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգերի համակցման միջոցով պարզեցվել է այս ոլորտի վարչարարությունը՝ հնարավորություն ընձեռելով համապատասխան բժշկական հաստատություններում էլեկտրոնային համակարգի միջոցով լրացնել ծննդի և մահվան մասին բժշական վկայականները: Արդյունքում բացառվում է առողջապահական մարմիններից թղթային եղանակով բժշկական վկայականների ներկայացումը ՔԿԱԳ մարմիններ: ՔԿԱԳ տարածքային մարմին են ներկայացնում բժշկական վկայականի քաղվածքը, իսկ գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգում արդեն իսկ գեներացված տվյալների հիման վրա:
  2. 2017 թվականին կատարվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման «e-civil» համակարգի համակցումը ՀՀ սոցիալական ապահովման ծառայության էլեկտրոնային համակարգի հետ, որի արդյունքում, երեխայի ծնունդը գրանցելիս դիմողին հնարավորություն է ընձեռվել երեխայի ծննդյան միանվագ դրամական նպաստի դիմումը ներկայացնել ծնունդը գրանցող ՔԿԱԳ տարածքային մարմնում: Սույն համակարգերի համակցումը գտնվում է կատարելագործման փուլում և աշխատանքներ են տարվում երրորդ երեխայի ծննդի մասին իրական ռեժիմում տվյալների փոխանակման գործընթացները կարգավորելու նպատակով:
  3. Վերջնական փուլում է գտնվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման «e-civil» համակարգի համակցումը ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում գործող «e-consular» էլեկտրոնային հյուպատոս համակարգի հետ, որի արդյունքում մինչև մայիսի վերջ օտարերկրյա պետություններում օգտվող ՀՀ հյուպատոսական հիմնարկները հնարավորություն կունենա  քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման «e-civil» համակարգում կատարել իրնեց գրանցումները և ստանալ պահանջող ակտային գրանցումները իրական ռեժիմով, ինչը հնարավորինս կնվազեցնի գործարքներ կատարելու ժամկետները:
  4. 2018 թվականին ապրիլի 26-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N469-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը, որի արդյունքում ամբողջովին փոփոխվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին պետական վկայականների ձևանմուշները: Մասնավորապես, այսուհետ, պետական վկայականը ունենալու մեկ ձևանմուշ բոլոր գրանցումների համար, որի սերիան և համարը գեներացվելու մեխանիկորեն «e-civil» համակարգում: Ավելին, վկայականի վրա նաև զետեղվելու է համակարգի միջոցով գեներացվող պետական վկայականի սերիան և համարը, ինչպես նաև իսկության ստուգման համար նախատեսված հատուկ համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը: Սույն փոփոխությունը հնարավորություն կտա հնարավորինս խուսափել պետական վկայականների կեղծումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցի միջոցով աշխարհի յուրաքանչյուր կետից հնարավոր  կլինի ստուգել դրա իսկությունը:
  5. Հիմք ընդունելով 2018 թվականի ապրիլի 26-ի N495-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 5-րդ կետը, ներկայումս նախապատրաստվել է և ՀՀ արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որը հնարավորություն կտա անձին պետական վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալ յուրաքանչյուր ՔԿԱԳ տարածքային մարմնում, առանց մշտական բնակության վայրի կամ ակտային գրանցման վայրի սահմանափակման:
  6. ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ N 65-Ն հրամանով փոփոխություններ կատարվեցին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» N 97-Ն հրամանում, որի արդյունքում հստակեցվեց և պարզեցվեց քաղաքացիական կացության ակտային գրանցումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՀՀ տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների ամուսնության պատեական գրանցման գործընթացը:
  ՔԿԱԳ ոլորտում իրականացված աշխատանքների ամբողջական հաշվետվությունը այստեղ՝ http://moj.am/article/1999 :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր