00:00:00

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

13:25, 18 օգոստոս 2021 Աշխարհ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական արտադրանքների (IDEF 21) ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trhaber.com-ը։ Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, ինչի ժամանակ թուրք նախարարը վերահաստատել է, որ «Թուրքիան շարունակում  է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր