00:00:00

Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին

09:01, 18 օգոստոս 2021 Աշխարհ

Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին, որի հետևանքով զոհվել են տասնյակից ավելի աշխատակիցներ ու խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնել է Fırat News Agency-ն: Հաղորդվում է, որ երեքշաբթի թուրքական կործանիչները հարված են հասցրել եզդիական Շենգալ (Սինջար) քաղաքի մերձակայքում գտնվող Սիկենիե գյուղի հիվանդանոցի վրա: Հարձակման հետևանքով կան զոհեր, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ դեռևս հայտնի չեն: Թուրքական ինքնաթիռների թիրախ են դարձել նաև մարդիկ, ովքեր հիվանդանոց են գնացել` ներսում գտնվողներին տարհանելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր