00:00:00

ՆԱՏՕ-ն պարտվեց Աֆղանստանում, դրա օրինականությունը հարցականի տակ է. Չեխիայի նախագահ

23:45, 17 օգոստոս 2021 Աշխարհ

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում պարտություն կրեց, եւ դրա օրինականությունը հարցականի տակ է: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ կոչ անելով իր երկրին կենտրոնանալ ազգային պաշտպանության, այլ ոչ թե դաշինքի վրա «գումար ծախսելու» վրա, հայտնել է Reuters-ը: Չեխիայի Հանրապետությունը խոստացել է մինչեւ 2024 թվականը իր պաշտպանական ծախսերը հասցնել համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին՝ ՆԱՏՕ-ի նպատակային մակարդակին, սակայն կառավարությունը հունիսին հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով ժամկետների մեջ չեն կարողանա տեղավորվել: Զեմանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հիմնական դերը կայանում է գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում, սակայն այժմ դաշինքը ձախողվել է այդ խնդրում: «Մի շարք անդամ երկրների կողմից ՆԱՏՕ-ի հանդեպ անվստահությունը կաճի այս փորձից հետո, որովհետեւ նրանք կասեն՝ եթե ձախողվել եք Աֆղանստանում, ի՞նչ երաշխիք կա, որ չեք ձախողվի որեւէ այլ ծայրահեղ իրավիճակում»: «Այժմ, երբ ՆԱՏՕ-ում ներդրումներ անելը գումարի վատնում է համարվում, մեր պաշտպանական ծախսերը պետք է կենտրոնացվեն ազգային պաշտպանության, ազգային (ռազմական) գնումների վրա», - ասել է Զեմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր