00:00:00

Մոսկվա-Երևան-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում

21:39, 17 օգոստոս 2021 Աշխարհ

Մոսկվա-Երևան-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում: Այս մասին տեղեկացնում է «Sputnik Գրուզիան»՝ հղում անելով ուղևորներից մեկին։ Հաղորդվում է, որ ինքնաթիռի հրամանատարն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ Բաթումիի օդանավակայանում, սա վրացական ավիափոխադրող Georgian airways-ի և հայկական ավիաընկերության Armenia ավիաընկերության համատեղ թռիչքն է: Օդանավակայանի աշխատակիցներն այս փուլում տեղեկություն չունեն, թե երբ է օդանավը վայրէջք կատարելու: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր